Ապրիլի 6-ին Մեղրաձորի բնակիչները Մեղրաձոր գյուղում բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ ցիանային արտադրության, է, տեղեկացնում է «ԷկոԼուրը»:
Բնակիչները լսել են, որ Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է դրական եզրակացություն տալ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության ներկայացրած ցիանային արտադրության նախագծին: Մեղրաձորցիները պատրաստվում են իրենց բողոքն արտահայտել և ակնկալում են լրատվամիջոցների մասնակցությունը: Բողոքի ակցիային կմասնակցեն «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը, Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը:
«Եթե ցանկանում եք մասնակցել բողոքի ակցիային, ապա մեղրաձորցիները պատրաստ են ձեզ ապահովել փոխադրամիջոցով: Մեքենան ապրիլի 6-ին` ժամը 11:00-ին, կսպասի լրագրողներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնվերսատորիայի մոտ: Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել` զանգահարելով 091876876 հեռախոսահամարով Գարսևանին»,-ասված է «ԷկոԼուրի» հաղորդագրության մեջ: